Եվրոպական միությունն այսօր հայտարարել է, որ մտահոգ է Ստեփանակերտում գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդմամբ:
«Մարտի 8-ին՝ գազամատակարարման առաջին խափանումից հետո ԵՄ-ը խրախուսել էր Ադրբեջանին ակտիվ ներգրավվածությունը սույն հարցում, ինչը հանգեցրեց նորոգման աշխատանքների իրականացմանը եւ գազամատակարարման վերականգնմանը՝ մարտի 19-ին։
Հրատապ անհրաժեշտություն կա անհապաղ վերականգնել գազամատակարարումը ազդակիր տեղաբնակչությանը, մասնավորապես՝ սոսկալի եղանակային պայմանների համատեքստում։ ԵՄ-ը կոչ է անում վերահսկում իրականացնող իշխանություններին թույլ տալ, որպեսզի դա տեղի ունենա։
Եվրոպական միությունը ուշադրությամբ հետեւում է այս եւ տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին եւ կշարունակի իր ներգրավվածությունը՝ հանուն հարատեւ խաղաղության եւ կայունության Հարավային Կովկասում»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ:














