Լրահոս 24/7
24.03.2022

Ադրբեջանն ապացուցել է, որ ինքն է պայթյունի հեղինակը․ Փաշինյան

Ադրբեջանն ապացուցել է, որ ինքն է պայթյունի հեղինակը․ Փաշինյան

Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից։ Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի գործողություրնները Արցախի գազամատակարարման խափանման ընթացքում և նշեց, որ Ադրբեջանը մարտի  քսանմեկին առանց պայթյունի փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի յոթի գազատարի խափանումը:

Վարչապետը նկատեց որ թե մարտի 7-ին, թե մարտի 21-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափի ձյուն է տեղացել, որի հետևանքով  ցուրտ է եղել Արցախում և այս պայմաններում Արցախը Ադրբեջանի կողմից դիտավորյալ զրկվել է մանկապարտեզները, հիվանդանոցները, դպրոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումից:

«Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գրոծողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում նաև, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանը իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, քանի որ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրին: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, սա անառարկելիորեն ի ցույց է տդնում Ադրբեջանի քաղաքականությունը ՝ արցախահայության նկատմամբ, այն է ՝անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ ամեն ինչ ցույց է տալիս, այն  փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանանքներից հետո հենց այս պահին Արցախում շուրջ 17 հազար հայ է ապրում, ինչը Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը և խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքականությունը այլընտրանք չունի, ընդհակառակը իր այս գործողություններով, զանազան սադրանքներով, Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար, բայց մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքների:

«Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար, մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր և մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Մարտի 10-ին Ադրբեջանի կողից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում

Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը, լրացրել ենք օրակարգը և հետևաբար այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»,-ասաց նա:

Նա նկատեց, որ թեև Հայաստանը հայտարարում է, որ առաջարկները ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, և սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի օրակարգը խաղաղությունից շեղելն է: Վարչապետն անդրադարձավ նաև ,  այս առիթով ընդդիմության քննադատություններին և փաստեր ներկայացրեց նրանց նախկինում ասված խոսքերից:

«Կարծում ենք ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է և պաշտպանելու ենք Արցախի հայության իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իարվունքները: Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է և մենք պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազացնելու և հիմանրար լուծումներ գտնելու հարցում: Այս առուվ մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ և արձանագրել սահմանների դեմարկացիայի և դեմիլիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը»,-ասաց նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է