Լրահոս 24/7
24.03.2022

Բայդենը գործընկեր պետությունների հետ կքննարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը

Բայդենը գործընկեր պետությունների հետ կքննարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը

«Շուտով լրանում է պուտինյան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված ներխուժման առաջին ամիսը: Աստիճանաբար աճող ռազմական գործողությունների այս ընթացքում արտակարգ հանդիպումներ են անցկացնում ՆԱՏՕ-ն եւ Մեծ յոթնյակը»,-այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Ինչպես ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն է ասում, «Նախագահ Ջո Բայդենը կմիանա ԱՄՆ-ի գործընկերներին՝ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ սահմանելու և գործող պատժամիջոցները խստացնելու նպատակով: Նա դաշնակիցների հետ կաշխատի ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ուժերի ավելի երկարաժամկետ ճշգրտումների ուղղությամբ, կհայտարարի եվրոպական էներգետիկ անվտանգության բարձրացման և ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը վերջնականապես նվազեցնելու համատեղ գործողությունների մասին»։

Այս հանդիպումների նպատակն է ուժեղացնել Մոսկվայի հետ բանակցելու ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի դիրքերը։ Ուկրաինայի նախագահը ազդարարել է, որ հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումից հետո ինքը բաց է` քննարկելու համար արևելյան Դոնբասի շրջանի և Ղրիմի կարգավիճակը: Կիևը նաև պատրաստ է դիտարկել ՆԱՏՕ-ին լիարժեք կերպով անդամակցելու նպատակներից հրաժարվելու պահանջը` անվտանգության հավելյալ երաշխիքներ ստանալու դիմաց:

Ինչպես փորձագետներից Ջոնաթան Քաթսն է ասում Skype-ի միջոցով‘ նման կետի հասնելու դեպքում, դրանով բավարարվելը բավական չի լինելու: Ռուսաստանը նաեւ պետք է փոխհատուցի Ուկրաինայում ավերածությունները վերականգնելու համար», ասում է նա։

Կան այլ փորձագետներ, որոնք, ինչպես Շոն Մոնագանն է ասում Skype-ի միջոցով, Եվրոպայում ավելի լայնածավալ պատերազմը սկզբունքորեն աղետալի կլինի: Եվ ՆԱՏՕ-ի հիմնական դերն այստեղ, ըստ էության, Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելն է: Այսպիսով, ՆԱՏՕ-ն իրական աշխատանք ունի կատարելու այս պատերազմը զսպելու համար, որպեսզի Ռուսաստանը չունենա եվրոպական այլ երկրների դեմ գործողություններ իրականացնելու հնարավորություն’’, ասում է նա:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասում է, թե ‘Լեհաստանում Միացյալ Նահանգները մեծ թվով ուժեր է կուտակել, որպեսզի կարողանա օգնել, պաշտպանել և ամրապնդել արևելյան թեւը: Լեհաստանը պետք է պայքարի ոչ միայն Ուկրաինայի դեմ այս պատերազմում, այլ նաեւ ընդդեմ Բելառուսում Ռուսաստանի ռազմական տեղակայումների դեմ’’:

Սպիտակ տունը չի հաստատել այն ենթադրությունները, որ Բայդենը Լեհաստանում գտնվելու ժամանակ այցելելու է փախստականներին։ Նա նաեւ այց չի կատարի Ուկրաինա՝ հաշվի առնելով նախագահի կողմից պատերազմական գոտում գտնվելու վտանգը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է