Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը: Խոսել են Լեռնային Ղարաբաղի այն այն տարածքների մասին, որոնցում ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում: Կողմերը նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր են քննարկել։
Նշենք, որ ռուս խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ին, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: