Լրահոս 24/7

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել հարթակներում Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր | Ա․ Բաբաջանյան

«Կարծում եմ շատերն են հասկանում, թե ինչ է թաքնված Ուկրաինայի Գերագույն ռադայի հակահայկական թվիթերյան գրառման հետևում։ Նրանք, ովքեր վաղ առավոտից տարածում ու կշտամբում են Ուկրաինային այդ թվիթի համար ակամա, իսկ ոմանք կամովին միանում են այդ նպատակի հեղինակներին։

Աղետալի պատերազմի մեջ գտնվող ուկրաինացի խորհրդարանականներին պետք է հորդորել, որ իրենց պատերազմի վրա կենտրոնանան։ Որպես պատերազմներ վերապրած պետություն և ժողովուրդ մենք շարունակում ենք կարեկցել պատերազմի արդյունքում տառապանքների ենթարկվող ուկրաինացի ժողովրդին։ Պատերազմի բովով անցնելուց հետո, այժմ հումանիտար աղետի շեմին գտնվող Արցախի դեմ Ռադայի թվիթերյան պաշտոնական էջում արված սույն գրառումը արդարացում չունի։ Ո՛չ Արցախում Ղրիմի բռնակցումը փառաբանող հրավառությունը, ոչ իսկ Արցախի նախագահի՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը ողջունելու մասին անհարկի արված հայտարարությունը։

Ուկրաինական պատերազմից ի վեր Հայաստանը միջազգային գրեթե բոլոր հարթակներում ձեռնպահ է քվեարկել Ռուսաստանի դեմ բոլոր բանաձևերին և գործողություններին, այն պայմաններում, երբ Արցախում խաղաղապահություն են իրականացնում ռուսները, Հայաստանի սահմանային մի շարք հատվածներում կանգնած են ռուս սահմանապահներ։ Պետք է հասկանալ, թե ինչ մեծ ջանք և աշխատանք են պահանջում այդ քվեարկությունները Հայաստանից։

Հուսամ ՀՀ ԱԳՆ-ը արդեն կոմունիկացվել է ուկրաինացի պաշտոնյաների հետ, Ուկրաինայի խորհրդարանի թվիթերյան հայտնի գրառումը անմիջապես հեռացնելու պահանաջով։Վստահ եմ, որ Երևանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ևս հասկանում է իր բաժին պատասխանատվությունը, և անհրաժեշտ քայլեր արդեն ձեռնարկել է վերոնշյալ խնդրի ուղղությամբ»,- գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

Թիվ 1

Recent Posts

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

11 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

25 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

45 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

2 hours ago