Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։
«2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրները խոստացել են աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ: Համաձայնագրի այս նախագիծը վկայում է երկու անդամ պետությունների կամքի մասին՝ իրագործելու այդ ներուժը և կառուցելու կայուն և տևական խաղաղություն տարածաշրջանում։ Այժմ շատ կարևոր է պահպանել այս թափը և ապահովել այս գործընթացի սահուն ավարտըբարիդրացիական հարաբերությունների ոգով և երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով
համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության:
Եվրոպայի խորհուրդը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և շարունակելու է իր աջակցությունը երկու անդամ պետություններին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու նպատակով»,- ասվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ։
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…
ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…