Մարտի 28-ից դադարեցվում է Allegro արագընթաց գնացքներով Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումները, հայտնում է Helsingin Sanomat-ը։
Ֆինլանդիայի եվրոպական հարցերի և ունեցվածքի կառավարման նախարար Տյուտտի Թուպպուրայնենի կարծիքով՝ Allegro գնացքների հետագա շահագործումը «նպատակահարմար չէ»։
Մարտի 1-ին երկաթուղային VR Group կոնցեռնը, որը պատասխանատու է Allegro-ի շահագործման համար, արդեն հայտարարել է «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցության դադարեցման մասին՝ ուկրաինական պատերազմի պատճառով։ Այնուհետև հայտարարվեց, որ Ալեգրո գնացքներն առայժմ կշարունակեն աշխատել՝ ապահովելու համար ֆինների վերադարձը Ռուսաստանից հայրենիք։