Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինի հայտարարությունը՝ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին։ Այս մասին հայտնում է TASS-ը:
«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ, նա ողջ է, վիճակը իսկապես ծանր է:
Այսօր նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել, մենք անհանգստացած ենք նրա համար, բժիշկները պայքարում են նրա համար: Մաղթենք նրան շուտափույթ ապաքինում»,- գրել է քաղաքական գործիչը Telegram-ի ալիքում։














