

Դա Ուկրաինայի Գերագույն Ռադայի և Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չէ․ այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ուկրաինայի հարցերով ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մասին Ուկրաինայի Ռադայի թվիթերյան գրառմանը։ Նա մատնանշեց՝ գրառումն արդեն հեռացված է։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառում էր արել Twitter-ի պաշտոնական էջում։ «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորականներին Ուկրաինա ուղարկելուց»,- ասվում էր գրառման մեջ։
«Գերագույն Ռադայում այդ հարցը քվեակության չի դրվել, դրա համար չարժե այն գնահատել որպես Ուկրաինայի խորհրդարանի դիրքորոշում»,- հայտարարեց ուկրաինացի դիվանագետը։ Ավտոնոմովի խոսքով՝ Ուկրաինայի պաշոնական դիրքորոշումը Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ մնացել է անփոոխ անկախության տարիներից ի վեր։
Դիտարկմանը, թե արդյոք գրառման նախաձեռնությունը եղել է խորհրդարանի առանձին անդամների կողմից, նա արձագանքեց՝ տեղյակ չէ, թե նման հրապարակումների համար ով է որոշում կայացնում։ «Կրկնեմ, որ այս հարցը չի քննարկվել Գերագույն Ռադայում, դրա մասին որոշում չի կայացվել պաշտոնական մակարդակում»,- ընդգծեց նա։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…