Horeca style

Իսկ ի՞նչ գիտեք դուք Ռոզմարինի մասին

Ռոզմարին կծու և բուրավետ թուփ է, որը հիանալի համադրվում է կարմիր մսի, ձկան և բանջարեղենի մեծ մասի հետ: Այն, լինելով բուրավետ բույս վաղուց իր ամուր տեղն է զբաղեցնում աշխարհի շատ խոհանոցներում։

Իսկ ի՞նչ գիտեք դուք Ռոզմարինի մասին։

Բույսի անվանումը գալիս է լատիներեն Rosmarinus բառից՝ «ծովային ցող»: Թուփը քնարական անուն ստացավ դեռ մեր դարաշրջանից առաջ։ Հին հույները ափերին աճող թփերը նկարագրել են որպես ծովի փրփուրի շիթ։ Նրանք այն որպես նվեր են բերել սիրո աստվածուհի Աֆրոդիտեին, օգտագործել որպես երիտասարդացնող միջոց և թուրմով բուժել քնի ու հիշողության խանգարումները։

Հին բաղադրատոմսերից մեկն էլ գինու մեջ մի քանի ճյուղ ռոզմարին դնելն է, տաքացնելն ու հիվանդին տալ խմելու։ Տաքացված այս գինին ուղեղի համար խթան է հանդիսանում։ Դուք կարող եք փորձել Ռոզմարինի եթերայուղը մաքրում է շնչառությունը, բարելավում է արյան շրջանառությունը և օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները։ Դրանով բուժվում են արտաքին բորբոքային պրոցեսներ, թուրմը կօգնի հաղթահարել մազաթափությունը, եթե այդ ջուրն օգտագործեք որպես գլխամաշկի տոնիկ միջոց։

Ռոզմարինի աճեցման հիմնական դժվարությունը չափից շատ ջրելն է։ Ռոզմարինը նախընտրում է չոր հողը, նրա սիրելի վայրերը չոր միջերկրածովյան բլուրներն են՝ հաճախակի ծովային քամիներով։

Ռոզմարինով պատրաստում են կարմիր միս, ձուկ, ծովամթերք և գառ։ Թարմ ռոզմարինը ունի շատ վառ, երբեմն ագրեսիվ համ, որը հեշտությամբ «խցանում է» մնացած բոլորը՝ ընդհուպ մինչև ճաշատեսակի հիմնական բաղադրիչը, ուստի ավելի լավ է այն օգտագործել չափավոր քանակությամբ։

Երբ չորանում է, այն ունի փշատերև բույր և համ. այն կարելի է ավելացնել ձկան մարինադներին և սոուսներին՝ խառնելով միջերկրածովյան այլ խոտաբույսերի հետ (օրեգանո, ռեհան), իսկ մսային մարինադների համար՝ գինով, հատապտուղներով և սխտորով:

Ամռանը ռոզմարինի ճյուղերը կարելի է դնել տաք ածուխի վրա այնուհետև անուշահոտ ծխի վրա խորովել բանջարեղենը, միսը կամ ձուկը: Ռոզմարինն այն քիչ բույսերից է, որը գործնականում միակն է իր տեսակի մեջ և եզակի: Նույնիսկ ռոզմարինի վայրի տեսքով հայտնի է միայն 4 սորտեր։

Գրիգ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

15 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

32 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

50 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago