Լրահոս 24/7

Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շ․Միշելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Ձերդ Գերազանցություն, 

Ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ 

Ձեր պաշտոնավարման երկուսուկես տարիները համընկել են մարդկության առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների ժամանակաշրջանի հետ։ Այս ընթացքում Եվրոպական միությունը և Հայաստանը համատեղ ջանքերով պայքարել են համավարակի տարածման դեմ, միահամուռ կերպով աշխատել պատերազմի հետևանքների վերացման և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։ 

Չնայած այս բոլոր մարտահրավերներին, մեզ նաև հաջողվել է առաջ մղել մեր բազմաշերտ համագործակցության օրակարգն, ինչը նշանավորվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև վերջինիս կիրարկման ճանապարհային քարտեզի ուժի մեջ մտնելով, Հայաստանի և Եվրոպական միության միջև մի շարք համաձայնագրերի կնքմամբ, Արևելյան գործընկերության շրջանակներում ուղենշային ծրագրերի համաձայնեցմամբ։ 

Այս կապակցությամբ ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, համապարփակ քննարկումներն ու գաղափարների փոխանակումը։ 

Վստահ եմ, որ գալիք տարիների ընթացքում ևս կպահպանենք մեր շփումների և փոխգործակցության դինամիկան՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև գործընկերության խորացման և բոլորիս առջև ծառացած խնդիրների համատեղ հաղթահարման։ 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ընդհանուր հիմնարար արժեքներին, ինչպես նաև փոխանցել Ձեզ նորանոր հաջողությունների լավագույն բարեմաղթանքներս։ 

Ընդունե՛ք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»։ 

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

55 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago