Լրահոս 24/7
25.03.2022

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է «Եվրոջասթ» գործակալության նախագահին

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է «Եվրոջասթ» գործակալության նախագահին

 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության նախագահ Լադիսլավ Համրանին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայում կատարվող և անդրսահմանային տարատեսակ հանցագործությունների հետևանքով ծագող սպառնալիքների, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ պահանջվող աշխատանքների, մինչդատական վարույթի արդյունավետ իրականացման, ինչպես նաև համանման այլ հարցերի շուրջ:

«Արգիշտի Քյարամյանը «Եվրոջասթ»-ի ղեկավարին մանրամասներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, անդրադարձ է կատարել պետական քաղաքականության արդյունքում կառույցի գործունեության կատարելագործմանն ուղղված քայլերի և նախաձեռնությունների տրամաբանությանը՝ այդ ասպարեզում կարևորելով միջազգային կառույցների հետ աշխատանքի անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լադիսլավ Համրանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ներկայացրել է «Եվրոջասթ»-ի գործառույթների շրջանակներում տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ փոխգործակցության և ցուցաբերվող մասնագիտական աջակցության առանցքային ուղղությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան մարմինների հետ ունեցած գործընկերային հարաբերությունների հիմնական դրսևորումները:

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանն ու «Եվրոջասթ» գործակալության նախագահ Համրանը քննարկել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են կառույցների միջև հետագա շփումների ու համատեղ գործընթացների կազմակերպման ձևաչափերի շուրջ: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է