Լրահոս 24/7
25.03.2022

Վ․ Քերոբյանը մասնակցել է Երևանի ոսկերչական ֆաբրիկայի բացմանը

Վ․ Քերոբյանը մասնակցել է Երևանի ոսկերչական ֆաբրիկայի բացմանը

Մարտի 25-ին տեղի է ունեցել Երևանի ոսկերչական ֆաբրիկայի և Երևան տոնավաճառի նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը:

Վահան Քերոբյանը ողջույնի խոսքում ասել է․ «Ուրախ եմ, որ այսօր միասին գտնվում ենք Երևանի ոսկերչական գործարանի բացման արարողությանը։ Գործարանը լավագույն տեխնոլոգիաներով հագեցած բարձր արտադրողականությամբ ընկերություն է։ Գործարանի հիմնադիրներ Հրաչ և Սերգեյ Ավագյանների կողմից ստեղծած «Ադամանտ» ապրանքանիշը մեծ համբավ ունի։ Նրանց և Սուքիասյանների ընտանիքի այս համատեղ նախաձեռնությունը, վստահ եմ, շատ կարճ ժամանակում էականորեն կավելացնի պատրաստի ոսկերչական իրերի արտահանման ծավալները և տեղական շուկայում էապես կնվազեցնի ներմուծված ապրանքի մասնաբաժինը»։

Գործարանի համահիմնադիր Հրաչ Ավագյանը նշել է, որ էկոնոմիկայի զարգացումը անհնար է պատկերացնել առանց նորագույն մեքենասարքավորումների, նորագույն տեխնոլոգիաների ներդրման։

«Սիլ կապիտալ» ՍՊԸ խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանն էլ ավելացրել է, որ ամեն ինչ հնարավոր է դարձել թիմային աշխատանքի արդյունքում։Նշելով, որ Երևան տոնավաճառի նոր մասնաշենքը 16 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, նա հավելել է, որ իրենք պատրաստվում են հանդես գալ նոր նախաձեռնություններով։

Պաշտոնական արարողությունից հետո նախարարը և միջոցառման մասնակիցները շրջել են նոր գործարանի արտադրամասերում, ծանոթացել ոսկերչական իրերի ստացման գործընթացին՝ սկզբից մինչև պատրաստի արտադրանքը։

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ու Երևան տոնավաճառի նոր մասնաշենքի գործարկման արդյունքում կստեղծվի ավելի քան 500 նոր աշխատատեղ։

Երևանի ոսկերչական ֆաբրիկան իրականացնում է ոսկերչական արդյունաբերության բոլոր ցիկլերը։ Գործարանի արտադրանքը բոլոր չափանիշներով համապատասխանում է լավագույն միջազգային ստանդարտներին։ Ֆաբրիկայի գործունեության հիմնական երեք ոլորտներն են՝ աֆինաժ՝ ոսկու զտում, գալվանական լուծույթների արտադրություն, ոսկուց և արծաթից ոսկերչական իրերի արտադրություն։

Ֆաբրիկայի ստեղծման համար կատարված միայն ֆինանսական ներդրումները համարժեք են 25,000,000 ԱՄՆ դոլարին։ Ներդրվել են մինչև այժմ Հայաստանում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր ու կարողություններ։ Նկատելի ներդրումներ են արվել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ։ Մասնագետները վերապատրաստվել են մի շարք եվրոպական երկրներում։ Աշխատանքի առաջին փուլում ձեռնարկությունում ներգրավվելու է շուրջ 350 աշխատակից, ներկայումս այստեղ ներգրավված է 135 աշխատակից։

Երևան տոնավաճառի չինական ճարտարապետության ոճով կառուցված մասնաշենքը ոչ միայն նոր տեսարժան վայր է Երևան քաղաքի համար, այլ մասնագիտացված շուկա է՝ նախատեսված 100 նոր տնտեսավարողների համար, որտեղ 16000 քմ տարածքում ներկայացված կլինի շինանյութի, կահույքի և կենցաղային տեխնիկայի լայն տեսականի։ Նոր մասնաշենքը հագեցած է առևտրի կազմակերպման բոլոր պայմաններով, լուսավորության ու օդափոխության ժամանակակից համակարգերով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է