Ֆրանսիան մտահոգ է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժի լուրերով և կոչ է անում նրանց վերադառնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքեր: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում ԼՂ-ում միջադեպերի, մասնավորապես` զինված միջադեպերի և Փառուխի ու Խրամորթի շրջաններում տեղաշարժի առնչությամբ: Ֆրանսիան կոչ է անում ուժերին, որ, ինչպես պնդում են, առաջ են շարժվել, վերադառնալ նախկին դիրքեր` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության»,-ասված է գերատեսչության հայտարարությանմեջ:














