Լրահոս 24/7
26.03.2022

Ն․ Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրենին

Ն․ Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրենին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ. տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել է ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համակարգի մշակման և ներդրման, ՏՀՏ ենթակառուցվածքի գնահատման ու թարմացման, ՄՍԾ աշխատակիցների կարողությունների ու հմտությունների զարգացման ծրագրերի շուրջ համատեղ աշխատանքների իրականացումը։

Անդրադառնալով Ասիական Զարգացման բանկի աջակցությամբ և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող արհեստական բանականության կիրառմամբ կանխատեսող մոդելավորման փորձնական ծրագրի մանրամասներին՝ կողմերը քննարկել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտի ՏՏ լաբորատորիայի ստեղծման հնարավորությունը։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ այն կնպաստի սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացների բարելավմանը, թիրախային և հասցեական ծառայությունների շրջանակի ամրագրմանն ու բացասական զարգացումների կանխարգելմանը․ 

«Ներկայումս նախարարությունն աշխատանքներ է իրականացնում Միասնական սոցիալական ծառայության  լիարժեք կայացման  և մի շարք ոլորտային ռազմավարությունների մշակման նպատակով։ Ուրախ կլինենք Ասիական Զարգացման բանկի հետ համագործակցությունն ընդլայնել նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում թիրախային ծրագրերի իրականացման, սոցիալական աշխատողների համար կրթական հարթակների ստեղծման  և մի շարք այլ ուղղություններով»։

Պաոլո Սպանտիգատին, բարձր գնահատելով նախարարության հետ համագործակցությունը, նշել է, որ խոցելի խմբերին ուղղված ծրագրերի իրականացումն այս պահին Ասիական զարգացման բանկի գործունեության առանցքում է։

«Կազմակերպության գործունեության շրջանակում վերջերս որպես  առաջնահերթություն է սահմանվել նաև խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը, ինչը մեզ համար համեմատաբար նոր ուղղություն է։ Սոցիալական խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումների համատեքստում, արհեստական բանականության նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, փորձում ենք առավել թիրախային աջակցություն տրամադրել ամենախոցելի խմբերին»,- նշել է Պաոլո Սպանտիգատին։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հստակեցնել նախարարության կողմից սահմանված այն հրատապ առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ կիրականացվեն համատեղ աշխատանքներ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է