

Մարտի 29-ին Արցախի գազամատակարարումը կվերականգնվի։ Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, թե «անջատման պատճառը գազատարի խափանումն է եղել»։
«Աշխատակիցները վերանորոգել են խողովակը, փորձարկումները կիրականացվեն մարտի 28-ին, իսկ բնական գազի մատակարարումը կվերականգնվի մարտի 29-ին»,- ընկերության հաղորդագրությունը մեջբերել է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել էր մարտի 8-ից 16-ը։ Խողովակը պայթեցվել էր Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած հատվածում։ Վերանորոգումից մի քանի օր անց՝ մարտի 21-ին, կրկին դադարեցվել էր գազամատակարարումը։ Հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանը փակն է տեղադրել գազատարի վրա և տնտեսական սադրանքներ է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…