Լրահոս 24/7
28.03.2022

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ բանակցություններում Ուկրաինայի առաջնահերթությունները

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ բանակցություններում Ուկրաինայի առաջնահերթությունները

Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում Ուկրաինայի առաջնահերթությունները մնում են անփոփոխ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և անվտանգության երաշխիքներ։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Առջևում բանակցությունների նոր փուլն է, քանի որ մենք խաղաղություն ենք փնտրում  առանց հապաղելու: Ինչպես տեղեկացա, արդեն իսկ Թուրքիայի տարածքում դեմ առ դեմ հանդիպման հնարավորություն և անհրաժեշտություն կա: Սա վատ չէ, սպասենք արդյունքին, մեր առաջնահերթությունները հայտնի են, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չի առնվում, մեր պետության անվտանգության արդյունավետ երաշխիքները պարտադիր են, մեր նպատակը նույնպես ակնհայտ է՝ խաղաղություն և նորմալ կյանքի շուտափույթ վերականգնում  Ուկրաինայում»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում, որի ձայնագրությունը հրապարակվել է նրա գրասենյակի Telegram ալիքում։

Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները որոշել են դեմ առ դեմ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել մարտի 29-30-ը։

Թուրքիայի նախագահի գրասենյակն էլ հայտնել է, որ հեռախոսազրույցների ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Ստամբուլում պատվիրակությունների հանդիպում կազմակերպել։

Բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի շրջանում, հանդիպումը տևել է հինգ ժամ։ Ավելի ուշ կայացան ևս երկու դեմ առ դեմ փուլեր, ինչպես նաև հանդիպումներ օնլայն ձևաչափով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է