Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին օրը, հանդիպումը տևել է մոտ երեք ժամ:
Հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ Դոլմաբահչեի պալատում։
Նշենք, որ ռուսական պատվիրակությունը, ինչպես բանակցությունների նախորդ փուլերում, գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նախատեսվում է նրա մամուլի ասուլիսը։