Լրահոս 24/7

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վերջին գործողությունները ԼՂ-ում․ ԱՄՆ կոնգրեսականներ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները Պետդեպարտամենտին կոչ են արել օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ գործողությունները  դադարեցնելու, նրան բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար:  

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դեյվիդ  Վալադաոն և Ադամ Շիֆը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման առնչությամբ հայտարարությունում մասնավորապես շեշտել են. «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Կոնգրեսականներն ընդգծել են, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը դեպի Արցախի հող, նրանց կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և այդ տարածքում խաղաղ բնակիչներին բնական գազի հիմնական աղբյուրից զրկելը 2020 թվականի հրադադարի խախտում է և սպառնալիք է անմեղ մարդկանց համար:

«Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի վտանգավոր գործողությունների այս հստակ օրինակի վրա, և մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ գործողությունները և նրան վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղ գործընթացի միջոցով»,- ասված է կոնգրեսականների կոչում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

7 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

7 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

7 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

7 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

8 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

8 hours ago