Լրահոս 24/7

Նատալյա Ռոտենբերգն այլևս ՀՄՖ փոխնախագահը չէ

Նատալյա Ռոտենբերգն այլևս ՀՄՖ փոխնախագահը չէ։

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի մարմնամարզության Ֆեդերացիան` ֆեյսբուքյան իր էջում` չնշելով, թե որն է պատճառը։

«ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նատալյա Ռոտենբերգը «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինն է։

Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը Թիվ 1-ի հարցմանն ի պատասխան պարզաբանեց, որ այն ուղին, որ որդեգրել ենք միասին` Հայաստանում մարմնամարզության զարգացման ուղղությամբ` տիկին Ռոտենբերգը շեղվել է այդ ուղուց։ Նա հավելեց, որ միայն կարող է ավելացնել այն, որ իր կարծիքով Հայաստանում մարմնամարզության վատ մարզիչ չկա։

Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 4-ին էր հայտնել, որ Ռոտենբերգը նշանակվել է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

5 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago