Լրահոս 24/7
30.03.2022

Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն լինի. Զելենսկի

Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն լինի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել պատերազմի 34-րդ օրվա արդյունքների վերաբերյալ։ Դրանում նա մեկնաբանել Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ մարտի 29-ին Ստամբուլում կայացած խաղաղ բանակցությունների նոր փուլի արդյունքները:

Այն ազդանշանները, որոնք մենք լսում ենք բանակցային հարթակից, կարելի է դրական անվանել։ Բայց այդ ազդանշանները չեն խլացնում ռուսական արկերի պայթյունները։ Իհարկե, մենք տեսնում ենք բոլոր ռիսկերը։ Իհարկե, մենք հիմք չենք տեսնում վստահելու մի պետության առանձին ներկայացուցիչների խոսքին, որը շարունակում է պայքարել մեր կործանման համար։ Ուկրաինացիները միամիտ մարդիկ չեն. Ուկրաինացիներն արդեն սովորել են և՛ ներխուժման այս 34 օրերի, և՛ Դոնբասում պատերազմի վերջին ութ տարիների ընթացքում, որ կարելի է վստահել միայն կոնկրետ արդյունքի։

Իհարկե, Ուկրաինան պատրաստ է բանակցությունների և կշարունակի բանակցային գործընթացը այնքանով, որքանով իսկապես կախված է մեզանից։ Մենք արդյունքի հույս ունենք։ Պետք է լինի իրական անվտանգություն մեզ համար, պետության, ինքնիշխանության համար։ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է երաշխավորված լինեն. Ինքնիշխանության և մեր տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն կարող լինել և չեն լինի։ Սրանք հստակ սկզբունքներ են, հնարավոր արդյունքի հստակ տեսլական։

Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքում Ուկրաինան Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մի շարք առաջարկներ է ներկայացրել։ Մասնավորապես, Կիևը Մոսկվային առաջարկում է 15 տարի շարունակ երկկողմ բանակցություններ վարել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի շուրջ՝ չօգտագործելով զինված ուժերը հակամարտությունը լուծելու համար։ Դոնբասի հարցը որպես առանձին կետ պետք է քննարկեն երկու երկրների նախագահները։

Ուկրաինան նաև հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին և այլ դաշինքներին միանալու գաղափարից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ Միաժամանակ, ուկրաինական պատվիրակության մասնակիցներն ընդգծել են, որ Կիևը ճանաչում է երկրի միայն այն սահմանները, որոնցում եղել է 1991թ.:

Իր հերթին ռուսական կողմը Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարեց, որ կտրուկ կնվազեցնի ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։

Աղբյուրը՝ Meduza-ի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է