ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ, Կառավարության որոշմամբ, երկու պետական նյարդավիրաբուժական ծառայություններ կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով, որոնք մինչ օրս առկա չեն եղել Հայաստանում:
Դրանով իսկ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը էականորեն կբարձրանա և բազմաթիվ մանկական և մեծերի նյարդավիրաբուժական վիրահատություններ, որոնք մինչ այժմ Հայաստանում չէին կատարվում, կկարողանան կատարվել մեր կլինիկաներում:
Նյարդավիրաբույժները նույնպես կանցնեն համապատասխան վերապատրաստումներ: