Սպորտ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը պետության ռազմավարության կարևոր ուղղություններից մեկն է

Արդեն հայտնի է, որ այս տարի Հայաստանը առաջին անգամ իր պատմության մեջ կհյուրընկալի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 21-31-ը։ 

Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ, մյուսը Հյուսիսային պողոտայում։

Եվրոպական ֆեդերացիայի ղեկավարների Երևան ժամանելուց հետո, այսօր տեղի ունեցավ առաջնության մամուլի ասուլիսը, որին կազմակերպիչները ներկայացրել են կատարված աշխատանքաները։  Ասուլիսին ներկա էին վարչապետի աշխատակազմի ղեակավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Եգորովը, մենեջեր Դրագոլյուբ Րադովիչը և տեխնիկական պատվիրակ Ադամ Կոշիրը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս առաջնությունը մեր պետության ռազմավարության կարևոր ուղղություններից մեկն է և պետք է խթանել սպորտը։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ շեշտեց, որ վերջապես Հայաստանն աշխարհի սպորտային քարտեզում իր կայուն տեղը կունենա։ Վերջինս կոչ անելով դիմեց հայ երկրպագուններին լինեն հավաքականի կողքին։

ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը միանալով գործընկերների խոսքերին շեշտեց, որ այս առաջնությունը կարևոր է և պետք է ցույց տալ մեր ներկան և ապագան։

Բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Եգորովն էլ իր հերթին ասաց, որ ուրախ է նման միջոցառման անցկացմանը Երևանում։  

Բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի մենեջեր Դրագոլյուբ Րադովիչն էլ զգում է իրեն ինչպես տանը և հույս ունի, որ հյուրերն էլ նույնը կզգան։

Մինչ այս առաջնությանը ներկայացվել է 30-40 երկրի հայտ, հնարավոր է, որ Ադրբեջանը նույնպես կմասնակցի։ Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ:

Նշենք, որ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Մուտքը լինելու է տոմսերով:

Թիվ 1

Recent Posts

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

20 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

33 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

52 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

1 hour ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

2 hours ago