

Հոլիվուդյան աստղ Բրյուս Ուիլիսը ստիպված է ավարտել դերասանական կարիերան իր մոտ ախտորոշված աֆազիայի հետևանքով: Այս մասին հայտարարել է դերասանի կինը՝ Էմմա Հեմինգ-Ուիլիսը:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Բրյուսն առողջական խնդիրներ ունի, և վերջերս նրա մոտ ախտորոշվել է աֆազիա, որն ազդում է նրա կոգնիտիվ կարողությունների վրա: Երկար մտորումներից հետո նա որոշել է թողնել կարիերան, որն իր համար այդքան մեծ նշանակություն է ունեցել:
Սա իսկապես դժվարին ժամանակահատված է մեր ընտանիքի համար, և մենք շատ թանկ ենք գնահատում ձեր սերը, կարեկցանքն ու աջակցությունը»,- նշել է կինը Instagram-ի իր էջում:
Աֆազիան խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստն է, որը ծագում է գլխուղեղի կեղևի որոշակի բաժինների ախտահարման հետևանքով։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…