Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
Տեղեկությունը հայտնում է «Լուրեր»-ը՝ վկայակոչելով կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանին։
Նշենք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։
Հակակոռուպցիոն կոմիտեից այլ տեղեկատվություն չէին տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով։














