Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չորեքշաբթի ասել է, որ արևմտյան տերությունները պետք է սեղմեն Ռուսաստանի շուրջ տնտեսական օղակը, քանի դեռ վերջինս դուրս չի բերել իր բոլոր զինվորներին Ուկրաինայից:
Խորհրդարանային լսումների ժամանակ նա ասել է օրենսդիրներին, որ Մեծ յոթնյակի պատժամիջոցները պարզապես վերացնելը ռուսական զինադադարի դիմաց կբխի միայն Պուտինի շահերից:
Վարչապետը նաև նշել է, որ Լոնդոնի կառավարությունը դիտարկում է մեծացնել իր ռազմական օգնությունն Ուկրաինային:
Նա բացառել է Ուկրաինային տալ ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածն ըստ որի՝ հարձակումը մեկ անդամի վրա հավասար է բոլոր անդամների վրա հարձակվելուն:
Բայց Ուկրաինան կարող է շահել մեկ այլ անվտանգ հայեցակարգով՝ հիմնվելած ժխտման միջոցով զսպման գաղափարի վրա:
Նշել է, որ արևմտյան զինված ուժերը միշտ Ուկրաինայի կողքին կլինեն:
Վարչապետը միևնույն ժամանակ ասել է, որ հասկանում է ԱՄՆ-ի նախագահ Բայդենի անհանգստությունն ու զայրույթը, երբ նա անցյալ շաբաթ նշեց, որ Պուտինը չի կարող մնալ իշխանության ղեկին:
Այս ամենից հետո Ջոնսոնն ընդգծել է, որ Մոսկվայում ռեժիմի փոփոխությունը Մեծ Բրիտանիայի կառավարության նպատակը չէ: Նրանք պարզապես անում են ամեն հնարավոր բան Ուկրաինայի ժողովրդին բարբարոսական և անհիմն բռնությունից պաշտպանելու համար:
Աղբյուրը՝ IBTimes














