Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպելու հարց օրակարգում չկա։ ՍիվիլՆեթի հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը։
«Այո, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն ինչպես գիտեք նման հանդիպում տեղի չի ունեցել և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա»,- նշել է Հունանյանը։














