Բելգորոդում ուրբաթ առավոտյան հրդեհ է բռնկվել «Ռոսնեֆտ»-ին պատկանող նավթի պահեստում։ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ նավթի պահեստին ավիահարված է հասցվել «Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռներից, որոնք Ռուսաստանի տարածք են մտել ցածր բարձրության վրա»։
Հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհեր չկան, հայտնում է Интерфакс-ը՝ Գլադկովին հղումով։ Բելգորոդի քաղաքապետ Անտոն Իվանկովը նույնպես հայտնել է, որ նավթի պահեստում զոհեր և հրդեհներ չկան, գրում է РБК-ն:
Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։
Երեք փողոցների (Պոչտովայա, Մակարենկո և Կոնստանտին Զասլոնովա) բնակիչները, որոնց կողքին գտնվում է նավթի պահեստը, տարհանվել են, նրանք ժամանակավորապես տեղավորվել են Բելգորոդ Արենայում։
Ուկրաինական կողմից մեկնաբանություններ դեռ չկան:
Օրեր առաջ Բելգորոդի շրջանում պայթյուններ են որոտացել Կրասնի Օկտյաբր գյուղի մոտ։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ նախնական տվյալներով ուկրաինական կողմից արձակված արկերը հարվածել են այս տարածքում տեղակայված ռազմական ճամբարին, չորս զինվոր վիրավորվել է:














