Լրահոս 24/7
01.04.2022

Փոխվարչապետի հարցազրույցը Investment Monitor-ին

Փոխվարչապետի հարցազրույցը Investment Monitor-ին

Հայաստանի տնտեսական քաղաքականության նպատակը ներառական և արտահանմանը միտված տնտեսության ձևավորումն է` տեղական և արտասահմանյան ընկերությունների համար հավասարապես բարենպաստ միջավայրով: Investment Monitor-ը հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ զրույցը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կենսունակ էկոհամակարգի, զբոսաշրջության  ընձեռած  հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ:

«Տեխնոլոգիական ոլորտի դերը Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և, որ ավելի կարևոր է, արդիականացման գործում նշանակալի է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտին ներկայում բաժին է ընկնում Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը»,-նշել է փոխվարչապետը:  

Մաթևոսյանը կարևորել է, որ Հայաստանի ՏՏ հզորությունը զարկ է տվել նոր ենթաոլորտների ընդլայնմանը, ինչպիսիք են տվյալագիտությունը, արհեստական բանականությունը և ճարտարագիտությունը, որոնք առանցքային են համաշխարհային տեխնոլոգիական շուկայում մեր տեղը որոշելու գործընթացում:

«Հաճախ կոչվելով «Կովկասի Սիլիկոնյան հովիտ»՝ մենք հույս ունենք համապատասխանել այս համբավին: Հայաստանը կենտրոնանում է կենսունակ տեխնոլոգիական էկոհամակարգի կառուցման վրա, որտեղ կայուն կերպով կձևավորվեն և կզարգանան նոր ձեռնարկություններ»,-նշել է Մաթևոսյանը:

Ապա փոխվարչապետը ընդգծել է, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունը համապարփակ մոտեցում է որդեգրել երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության  ոլորտի զարգացման ուղղությամբ՝ ապագա տաղանդների պատրաստումից մինչև տեխնոլոգիական ընկերություններին նպատակային աջակցություն տրամադրելը:

«Բուհական մասնագիտացված ծրագրերի, մրցակցային աշխատուժի և կառավարության թիրախային աջակցության շնորհիվ Երևանը կարողացել է ներգրավել բազմաթիվ հայտնի ՏՏ ընկերությունների: Օրինակ՝ Adobe-ը, EPAM-ը, Oracle-ը, SADA-ն, Siemens-ը, Synopsis-ը, Teamviewer-ը և VMware-ը ներգրավել են հարյուրավոր հայաստանցի մասնագետների՝ իրենց գլոբալ գործունեության համար: Հայրենական ընկերությունները նույնպես խթանում են Հայաստանի տնտեսական աճը։ Երկու հայկական ընկերություններ՝ Picsart-ը և Service Titan-ը, արդեն դարձել են «unicorn»,  իսկ առնվազն 10 ընկերություն հաջորդ 1 կամ 2 տարում «unicorn» կարգավիճակ ստանալու գործընթացում են»,-ասել է փոխվարչապետը:

Մաթևոսյանը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի անհրաժեշտ գործիքներ՝ միջազգային մակարդակում հաջողության հասնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու առումով մրցունակ լինելու համար։ Խոսելով մարդկային կապիտալի, հմտություններից՝ նա հիշեցրել է, որ իր մաթեմատիկական և բնագիտական կրթության որակով Հայաստանը 137 երկրների շարքում 33-րդն է։ Հայաստանում կան անվճար կրթական ծրագրեր, որոնք երիտասարդներին սովորեցնում են ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում և շատ ավելին:

Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում Հայաստանի տեխնոլոգիական և զբոսաշրջության ոլորտներում ավելի շատ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն օգտագործում է առկա բիզնես հարթակները՝ այս ոլորտներում ներդրումներ ներգրավելու նպատակով:

Խոսելով կորոնավիրուսի համավարակի առաջացրած դժվարություններից՝  փոխվարչապետը նշել է, որ ինչպես շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը, իհարկե, շատ է տուժել համաշխարհային լոքդաունից, որն անկասկած ազդել է զբոսաշրջության ոլորտի վրա։ Սակայն այդ ընթացքում տեղացիները սկսել են երկրի ներսում այցելել վայրեր, որտեղ երբևէ չէին եղել: Հայաստանը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ և համեմատաբար բաց է մնացել աշխարհի համար։

«Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2020-ի հետ համեմատած՝ 2021 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 130 տոկոսով: Թեև դեռ ժամանակ կպահանջվի, որ միջազգային ժամանումները վերադառնան մինչհամաճարակային մակարդակին, սակայն զբոսաշրջության ոլորտի մասնագետների մեծ մասը 2022 թվականի համար ավելի լավ հեռանկարներ է տեսնում: Առաջիկա ամիսներին մենք ակնկալում ենք զբոսաշրջիկների մեծ ալիք, քանի որ գլոբալ սահմանափակումները գնալով թուլանում են: Բացի այդ, շարունակվում են աշխատանքները՝ բարելավելու Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապը՝ զբոսաշրջիկների համար ճանապարհորդություններն անթերի դարձնելու համար: Մենք նկատել ենք, որ ճանապարհորդներն այս օրերին փնտրում են նոր և առանձնահատուկ ուղղություններ: Շատ այցելուների համար Հայաստանը թաքնված գոհար է՝ գործունեության լայն շրջանակով»,-ասել է փոխվարչապետը:

 Գինու տուրիզմը, գաստրոզբոսաշրջությունն ու շքեղ և էքստրեմալ տուրիզմը վերջին տարիներին բարձրացրել են զբոսաշրջային ակտիվությունը: Բժշկական զբոսաշրջությունը նույնպես թափ է առնում՝ Հայաստանի առողջապահության ոլորտի որակի և մատչելիության շնորհիվ։ Զբոսաշրջիկները Հայաստանում գնահատում են հարուստ մշակութային վայրերի, բազմազան բնության, հյուրընկալության և անվտանգության համադրությունը: Մաթևոսյանը հիշեցրել է, որ Հայաստանում կա տարբեր դարաշրջանների շուրջ 25,000 հուշարձան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ:

Վերջում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացնում Կառավարությունը՝ ներդրումային հոսքերը խթանելու համար՝ Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնային նպատակը գիտելիքահեն, արտահանման վրա հիմնված և ներառական տնտեսություն կառուցելն է՝ տեղական և արտասահմանյան ընկերությունների համար հավասար բարենպաստ միջավայրով։ Այդ նպատակով Կառավարության ամենօրյա ջանքերը կենտրոնացած են բիզնեսի ընթացակարգերն ու հանրային ծառայությունների մատուցումն ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև օտարերկրյա ներդրողներին ներդրումների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներով ապահովելու վրա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է