Լրահոս 24/7
01.04.2022

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգն ու մասնակցության հայտը:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով, որ  ըստ այդմ` ՀՀ-ում լող մարզաձևի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2022 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`

  • 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Նշենք՝ հայտը ներկայացնող անձը պետք է հանձնի նախնական ստուգարք ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում՝ նրա՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, ովքեր ունեն տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը (պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում` https://escs.am/):

Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական մրցանակներով, 4-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները` դրամական մրցանակներով և հավաստագրերով, իսկ դեսպանատների ներկայացուցիչները, օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները՝ հուշանվերներով և հավաստագրերով:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

 6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ,

 11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Արդյունքներն ամփոփվելու են մրցումների ավարտից անմիջապես հետո:

Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2022 թվականի հուլիսի 10-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` [email protected]

Հարցերի դեպքում զանգահարել (010) 56-44-60, իսկ մասնագիտական հարցերի դեպքում՝ (077) 84-40-41, (091) 84-40-41, (055) 84-40-41 հեռախոսահամարներով երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00։

Լրահոս
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
17:14
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
13:10
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին