Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում, Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Գործընկերոջս մանրամասներ ներկայացրի Փառուխ գյուղ Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Նաև քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակի հետ կապված խնդիրները»,- ասաց Միրզոյանը:
«Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար», – ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Երևան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:














