Լրահոս 24/7
01.04.2022

Հոգեկան առողջությունը` առողջապահության առաջնահերթություն. կնքվել է հուշագիր

Հոգեկան առողջությունը` առողջապահության առաջնահերթություն. կնքվել է հուշագիր

Հոգեկան առողջության ոլորտի շարունակական զարգացում, հասանելի, մատչելի, արդիական, բարձր որակի ծառայությունների տրամադրում. այս ամենն ապահովելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ` ստեղծվել է 40-ից ավելի կազմակերպությունների «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նպատակը` Հայաստանում COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված` մարտահրավերներին դիմակայելն է և հոգեկան առողջության ծառայություններն առողջության առաջնային պահպանման օղակում ինտեգրելը:

Հոգեկան առողջության խնդիրները կառավարության հոգածության ներքո են, պետական աջակցությունը վերջին տարիներին այս ոլորտի լուրջ առաջընթացի խթանիչ ուժն է դարձել: Հոգեկան առողջությունն ու ընդհանրապես այս ոլորտի հետ կապված խնդիրները նաև վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ուշադրության կենտրոնում են: Վերջինս մասնակցել է հուշագրի կնքման հանդիսավոր արարողությանը:

Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին իր ներկայությամբ աշխատանքի կարևորությունն ընդգծելու համար: «Հոգեկան բարեկեցությունը յուրաքանչյուրիս կյանքի որակի հիմնաքարն է. այս գիտակցումով էլ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կոալիցիայի ստեղծումը, որը կնպաստի պետական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժի ամբողջական և լիարժեք ներգրավմանը, իսկ արդյունավետ և շարունակական գործակցությունը թույլ կտա դիմակայելու հոգեկան առողջության մարտահրավերներին»,-բացման խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պիտակավորումը հաճախ արգելքներ է ստեղծում մարդկանց համար՝ դիմելու մասնագետին: Իսկ վաղ դիմելիությունն օգնում է կանխարգելել հաշմանդամությունը, լուրջ խնդիրների առաջացման ռիսկը: «Վստահեցնում եմ, որ ԱՀԿ-ն ցանկացած հնարավոր միջոցներով կաջակցի հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, համայնքային մակարդակում հոգեկան առողջության արդյունավետ ծառայությունների զարգացմանը, խարանի նվազեցմանը, ճշգրիտ տվյալների հավաքագրմանը, ինչպես նաև մարդու իրավունքների խթանմանն ու գենդերային հավասարությանը նպաստող հոգեկան առողջության ծառայությունների բարեփոխումների խթանմանը»,- ասել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան։

Հոգեկան առողջության ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալով` Հայկական հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանը նշել է, որ «Պետության և մասնագիտական, հասարակական շրջանակների կարևորագույն խնդիրներից պետք է լինի արտաքին հոգեբանական ազդեցությունների չեզոքացումը` հոգեսոցիալական աջակցությունը և բնակչության հոգեկրթվածության բարձրացումը»:

Հուշագրի կնքումը միայն առաջին քայլն է, դրանից բխում է մի շարք խնդիրների համակարգային լուծում. շուտով կիրականացվի ծառայությունների քարտեզագրում, ոլորտին վերաբերող նյութերի տեղայնացում, էլեկտրոնային գրադարանի և ծրագրերի քննարկման հարթակի ստեղծում: Այդպիսով` կկարողանանք նպաստել ոլորտի արդյունավետ զարգացմանը, դրան ուղղված նախաձեռնությունների ու միջոցառումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

Լրահոս
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
17:14
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
13:10
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին