Լրահոս 24/7
01.04.2022

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Բրյուսելում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումները Եվրոպական միության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի պարտականությունները կատարող Մացեյ Պոպովսկիի, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտոշի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինի, ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գրասենյակի ղեկավար Պեդրո Սեռանոյի, Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականներ Սայմըն Մորդյուի և Մագդալենա Գրոնոյի հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպական միության արդյունավետ գործընկերությունը, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարողականին, քննարկել ընդհանուր ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի հեռանկարները և ԱլԳ՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի և դրանից բխող ուղենշային նախաձեռնությունների իրականացման հետագա ընթացքը:

Կարևորվել են խորհրդարանական համագործակցությունը և մատնանշվել ընթացիկ տարվա նշանակալի ձեռքբերումները ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային համագործակցության համատեքստում։

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ինտենսիվացման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում։

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալական խոսքեր է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին իր շարունակական ջանքերի համար՝ միտված մարդասիրական կարևորագույն հիմնախնդիրների կարգավորմանը և հաշտության ու խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը:

Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է նաև Եվրոպական քաղաքականության կենտրոնում կազմակերպված կլոր սեղան քննարկմանը, որի շրջանակներում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների և գործընկերության հեռանկարների, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՏՄ տարածաշրջանի նկատմամբ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ազդեցության մասին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է