ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունության պահպանման շուրջ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունության պահպանման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Պուտինի և Փաշինյանի զրույցի ընթացքում հաստատվել է ԼՂ-ի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը: