Լրահոս 24/7
02.04.2022

Ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ, ստուգելու միջազգային հանրության արձագանքը. ԱՀ ԱԳՆ

Ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ, ստուգելու միջազգային հանրության արձագանքը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ:

«6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։

4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։

Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով․ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են  խոշտանգումներ, կանխամտածված սպանություններ և մարմինների անարգումներ ինչպես Արցախի Հանրապետության զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ։

2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ, այդ թվում նաև՝ ստուգելու միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային պարտավորությունների խախտման կապակցությամբ։

Այն փաստը, որ վերոհիշյալ ապօրինի գործողությունները Բաքվի համար որևէ լուրջ քաղաքական և իրավական հետևանքներ չունեցան, էլ ավելի ամրապնդեց Ադրբեջանի իշխանությունների վստահությունն առ այն, որ ամեն ինչ թույլատրելի է, և ուժը գերիշխում է միջազգային իրավունքի նկատմամբ։

Ինչպես 2016 թ․ ապրիլյան պատերազմը, այնպես էլ 2020 թ․ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան, չնայած տեղային բնույթին, իսկական փորձություն դարձան միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Ագրեսիվ պատերազմների սանձազերծման անպատժելիությունը հանգեցրեց միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների սասանման, ինչպիսիք են ուժի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը և այլն։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններից, շարունակում են խախտել իրենց պարտավորությունները և չեն դադարեցնում ագրեսիվ գործողությունները, մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի կողմից իր հավաքական իրավունքների և մարդու ազատությունների իրացումը՝ առանց որևէ սահմանափակումների»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է