Լրահոս 24/7
02.04.2022

Վարչապետն ընդդիմությանն առաջարկել է իրավիճակի քննարկում, որը մերժվել է․ Է․ Մարուքյան

Վարչապետն ընդդիմությանն առաջարկել է իրավիճակի քննարկում, որը մերժվել է․ Է․ Մարուքյան

«Շուրջ 10 տարի խորհրդարանում ընդդիմադիր գործունեություն եմ իրականացրել, այժմ էլ բնականաբար, հետևում եմ Ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններին։ Ըստ էության, վարչապետի վերջին ելույթից հետո խորհրդարանական ընդդիմությունը ևս ընդունում է, որ Հայաստանը շատ ծանր վիճակում է, ինչպես իրենք են ասում՝ պատերազմից 5 է պակաս։

Պարզվում է` վարչապետն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է փակ հանդիպման ձևաչափով ներկայացնել և քննարկել տեղի ունեցող գործընթացի մասին տեղեկություններ, ինչը մերժվել է ընդդիմության կողմից։ Այնուհետև առաջարկվել է նույնպիսի քննարկում իրականացնել ԱԺ խորհրդի կազմով, որտեղ խորհրդարանի ընդդիմադիր առաջնորդները ներկայացված են: Այս առաջարկը նույնպես մերժվել է:

Այս համատեսքստում այսօր դիտել եմ թեմային առնչվող բոլոր ընդդիմադիր գործիչների հարցազրույցներն ու ելույթները։ Ամեն բան ասացին, ամեն պատրվակ ներկայացրին խորհրդարանականները, բացի նրանից, թե ինչու չեն համաձայնում ստանալ ամբողջական տեղեկատվություն առաջնային աղբյուրից Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ, իրենց ներդրումն ունենալ որպես ՀՀ օրենսդիր իշխանության մաս, վարչապետի հետ խոսել ՀՀ դիրքորոշման ու անելիքների մասին, ներկայացնել առաջարկներ կամ անհամաձայնություն հայտնել։

Ի՞նչն է խանգարում արտաքին քաղաքական ճակատում այսքան լարված իրավիճակում ամեն բան մի կողմ դնել, նստել ու քննարկել եղած հնարավորություններն ու ելքերը։ Ընդ որում՝ չի եղել որևէ իրավիճակ, երբ իմ խորհրդարանական գործունեության ընթացքում` ո’չ Ապրիլյան պատերազմից առաջ և ո’չ էլ հետո գլխավոր բանակցողը հրավիրեր խորհրդարանական ընդդիմությանը՝ ներկայացնելու և քննարկելու բանակցային գործընթացի մասին որևէ տեղեկություն կամ հարց։ Սակայն այժմ, այս ծանր իրավիճակում ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ չափի պատասխանատվություն ստանձնել կամ իր դրական ներդրումն ունենալ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։

Սա վաղուց արմատացած անառողջ մթնոլորտի դրսևորում է, որը որևէ կերպ մեր երկրի դիմադրողականությունն արտաքին մարտահրավերների առաջ չի բարձրացնում։Ակնհայտ է, որ ընդդիմությունն սպասում է բանակցային գործընթացի մի որևէ հանգրվանի, որպեսզի հայտարարի, որ իրենք տեղյակ չեն եղել, հաղորդակից չեն եղել և որ իրենք ավելի լավ տարբերակներ են ունեցել։ Մինչդեռ, հնարավորություն դեռ կա որպես օրենսդիր իշխանության մաս այդ գործառույթներն իրականացնելու համար»,- գրելէ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է