Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում:
«Ամբռոզետի» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նոր սահմանափակումները չեն ազդի էներգետիկ ոլորտի վրա։
Նա հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում այդ պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։
Ապրիլի 1-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պետք է պատժամիջոցների նոր փաթեթ մտցվի, որի բովանդակությունը կվորոշվի մոտ օրերս։














