Լրահոս 24/7
02.04.2022

Պետք է սպառազինել մեր բանակը՝ շեշտը դնելով սեփական ռազմարդյունաբերության վրա | Ա․ Սարգսյան

Պետք է սպառազինել մեր բանակը՝ շեշտը դնելով սեփական ռազմարդյունաբերության վրա | Ա․ Սարգսյան

«Գարունը նաև նորի սկիզբ և հույս է։

Ցանկացած նոր սկսվում է ունեցածի գնահատումով և հաջողության հույսով։ Ունենք պարտություն և ծանր վիճակում հայտնված Արցախ։ Մաս ենք ՀԱՊԿ դաշինքի, որ ոչ միայն աշխարհը չի ճանաչել, այլև անդամ պետությունները լուրջ չեն վերաբերվում և իրենց հերթին ոչ թե մեր, այլ մեր թշնամու բարեկամ են։

Ունենք ռազմավարական գործընկեր, ում վրա անգամ սեփական մտածող քաղաքացին հույս չի դնում և, լքելով հայրենիքը, գալիս է մեզնից ոմանց կարծիքով՝ կործանման եզրին հասած և անհապաղ փրկության կարիք ունեցող Հայաստան։ Ունենք բարեկամ Ֆրանսիա և մեզ ժողովրդավար երկրների շարքը դասող, իրենց ընտանիքում տեսնող ԱՄՆ ու ԵՄ: Բայց նրանք պատրաստ են մեզ ընդունել, եթե ինքնուրույն հաշտության ու խաղաղության հասնենք մեր թշնամիների հետ։

Հետևաբար մեր հույսը առաջին հերթին պետք է դառնա մեր հավաքական ներուժը, մեր հասարակությունը, բանակը, ոստիկանը, դիվանագետը: Պետք չի հուսահատվել, որ մեր ուժայիններում կան սպաներ ու ԱԳն-ում դիվանագետներ, որ հավաքագրված են, օտարամոլ, կամ կոռումպացված, որովհետև անհամեմատ շատ են ազնիվ, հերոսության պատրաստ, հայրենիքը սիրող, աշխատասեր տեսակները: Բնականաբար շեշտը պետք է դրվի հենց նրանց վրա։

Մաքրել է պետք հարդը ցորենից։ Մենք պարտավոր ենք վստահելի, հուսալի, կառավարելի դարձնել մեր պետական կառույցները: Սպառազինել մեր բանակը՝ շեշտը դնելով սեփական փամփուշտի, արկի և ռազմարդյունաբերության վրա, որը 1-1.5 տարում լուրջ արդյունքներ է գրանցել։

Ոտքի հանել մեր տնտեսությունը՝ առաջնայնություն տալով և լոկոմոտիվ դարձնելով ծանր արդյունաբերությունը՝ բնական ռեսուրսների ամբողջական շահագործումով։ Մաքսիմալ կանոնակարգել ՀՀ պետական և սփյուռքի հասարակական, մշակութային, գիտական և նյութական ներուժը։ Մենք համառ և ամենօրյա աշխատանք պետք է տանենք ժողովրդավար աշխարհի մեր բարեկամների հետ, որովհետև բռնապետությունները չեն հանդուրժում ժողովրդավարներին և, ցավոք, մեզնում նրանց սպասարկողները քիչ չեն։ Նրանց առաջարկը մեկն է՝ փոխել իշխանությունը, որ մեր պարագայում ոչ միայն խնդրի լուծում չէ, այլև ինքնիշխանության և տարածքների կորստի պատճառ է դառնալու։

Տարածաշրջանի միակ պետությունը, որ իր տարածքում այլ երկրի ռազմաբազա ունի ՀՀ-ն է, բնականաբար մեր ժողովրդավար բարեկամները և հարևանները ցանկանում են, որ ռազմաբազան դուրս գա տարածաշրջանից, բայց դրա համար անհրաժեշտ է, որ առաջին հերթին Արցախ և Լաչինի միջանցք մտնեն բազմազգ և ՄԱԿ-ի մանդատը ունեցող խաղաղապահ ուժեր, իսկ հարևանների հետ խնդիրները լուծվեն առանց ռազմական ուժի գործադրման, միջազգային օրենքներով և առանց հաղթող-պարտվողի։

Ես համոզված եմ, որ ՀՀ ԱԳՆ-ի և համայն հայության կապերը ճիշտ և ուղղորդված աշխատեցնելու, ներքին ռեսուրսները համախմբելու ու նպատակայի ծառայեցնելու դեպքում մենք կարող ենք ունենալ ազատ Արցախ և պաշտպանված ու զարգացող Հայաստանի Հանրապետություն»,- գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Լրահոս
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
17:14
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
13:10
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին