Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամները այցելել են Սյունիք։ Այս մասին գրել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը։ Նա ընդգծել է, որ խորհրդարանականների այցի նպատակը՝ տեղում ծանոթանալ Սյունիքում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին։
Նշենք, որ Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամները այս օրերին գտնվում են Հայաստանում։
Նրանք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ՀՀ իշխանության ամդամների հետ, այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։














