Լրահոս 24/7
04.04.2022

Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունը պատերազմի հանցագործություն է. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել քննել և ամբողջությամբ բացահայտել Ուկրաինայի Բուչա անվամբ բնակավայրում տեղի ունեցած դեպքերը:

«Խաղաղ բնակիչների սպանությունը պատերազմի հանցագործություն է: Ես պահանջում եմ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, թույլ տալ այցելել այդ շրջան», – ասել է կանցլերը:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսաստանցի զինծառայողները բնակիչների են գնդակահարել: Ըստ Կիևի, ավանում հայտնաբերվել են կապված ձեռքերով մոտ տարածությունից գնդակահարված մարդկանց դիակներ:

Ռուսական բանակը մարտի 30-ին է հեռացել Բուչայից: Ռուսները պնդում են, որ խաղաղ բնակիչների չեն գնդակահարել, և զարմանք են հայտնում այն կապակցությամբ, որ ուկրաինացիները «միայն երեք օր անց են բարձրաձայնում խաղաղ բնակիչների սպանության հարցը»:

Շոլցի փոխանցմամբ, Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ կսահմանի նոր պատժամիջոցներ և կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի բանակին:

«Մենք դաշնակիցների շրջանում առաջիկա օրերին կընդունենք նոր միջոցներ: Նախագահ Վլադիմիր Պուտինը և նրան սատարող անձինք կզգան հետևանքները: Եվ մենք կշարունակենք զենք տրամադրել Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել ռուսների ներխուժումից», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54