Լրահոս 24/7
04.04.2022

Նախագահն այցելել է ԵՊՀ

Նախագահն այցելել է ԵՊՀ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել գիտական խորհրդի անդամների հետ: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին հրավերն ընդունելու համար, նշել է, որ արդեն ձևավորված ավանդույթ է դարձել, երբ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում ունենում տարբեր հարցերի շուրջ:

Փաստելով, որ ԵՊՀ-ն եղել, մնում և լինելու է մեր երկրի սիրտը և շարժիչ ուժը կրթության, գիտության ասպարեզում, ներկայացնելով նաև բուհում իրականացվող մի շարք բարեփոխումների ծրագրերը, կառուցվածքային փոփոխությունների ընթացքը, ռեկտորն ընդգծել է․ «Մեզ համար գլխավոր խնդիրը եղել և մնում է կրթության որակը: Ամեն ինչ պետք է անենք բավարար որակով կրթություն ապահովելու համար, և այդ ճանապարհին ակտիվ համագործակցում ենք թե՛ միջազգային գործընկերների, թե՛ այլ համալսարանների հետ»։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել հրավերի համար․ «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Ես ձեզնից մեկն եմ և պատրաստ եմ նախագահական ինստիտուտը ցանկացած հարցում ծառայեցնել կրթության, առավել ևս գիտության զարգացմանը: Սպասելիքը ձեզնից՝ որպես Երևանի պետական համալսարան, շատ մեծ է հասարակության, քաղաքացիների, պետության կողմից:

Հայաստանի Հանրապետության զարգացման միակ ներուժը գիտությունը, կրթությունը, մարդն է. մենք այլ հնարավորություն չունենք: Մենք պետք է կարողանանք այդ ներուժն օգտագործել, և այդ հարցում ձեր ավանդը շատ մեծ է»: Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև որակյալ կրթության ապահովումը և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը:

Անդրադառնալով առկա խնդիրներին ու մարտահրավերներին՝ նախագահը նշել է. «Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա: Հայաստանի Հանրապետությանը հարկավոր են կրթված մարդիկ»: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն էլ անդրադարձել է կրթական, մասնավորապես բուհական համակարգի խնդիրներին՝ շեշտելով, որ կրթությունն ու գիտությունը շաղկապված են միմյանց և առանձին գործել չեն կարող: Նախարարը ևս կարևորել է ԵՊՀ-ի դերն ու նշանակությունը:

Այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում հարց ու պատասխանի ձևաչափով զրուցել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ, անդրադարձել մի շարք հարցերի: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է