

Երեկ տեղի ունեցավ «Գրեմմի» 64-րդ մրցանակաբաշխությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անակնկալ կերպով նախապես տեսագրված տեսաուղերձով նույնպես հայտնվեց մրցանակաբաշխությանը՝ կոչ անելով աջակցել իր երկրին և կոչ անելով ոլորտի առաջատար արտիստներին «լցնել լռությունը ձեր երաժշտությամբ»:
«Լռությունը քանդել է քաղաքներն ու սպանել մարդկանց: Մեր երեխաները նկարում են թռչող հրթիռներ, այլ ոչ թե ընկնող աստղեր: Ավելի քան 400 երեխա ստացել է վիրավորում, 153-ը՝ մահացել են: Մենք երբեք չենք տեսնի, թե նրանք ինչպես են նկարում: Պատերազմի դեմ լավագույն միջոցը երաժշտությունն է: Պատմեք ձեր երաժշտությամբ պատերազմի մասին»,- ասել է Զելենսկին՝ դիմելով Գրեմմին ներկա արտիստներին:
Զելենսկին իր ուղերձում ընդգծել է, որ ցանկանում է իր երկրի համար ստանալ միջազգային աջակցություն, այն պահից ի վեր, երբ սկսվեցին ռազմական գործողությունները: Նշեց՝ Ուկրաինան պահպանում է իր ազատությունը:
«Ապրել, սիրել, բարձրաձայնել: Պատմեք բոլորին պատերազմի մասին: Գրեք, խոսեք ձեր սոցիալական ցանցերում պատերազմի մասին: Աջակցեք մեզ բոլոր հնարավոր միջոցներով, բայց ոչ լռությամբ: Պատերազմը մեզ ընտրության հնարավորություն չի տալիս՝ ով կապրի, կամ ով կմնա հավիտենական լռության մեջ»,- տեսաուղերձի միջոցով ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը դիմելով արտիստներին թվարկել է նաև երկրի մի քանի քաղաքաների անունները, որոնք պատերազմի հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են: Զելենսկին հույս է հայտնել տեսնել այդ քաղաքաները ազատ, ինչպես արտիստներն են «Գրեմմի» բեմում:
«Եվ խաղաղությունը կգա: Չերնիգով, Խարկով, Մարիուպոլ և այլն: Այս քաղաքները արդեն լեգենդ են: Ես երազում եմ, որ նրանք ապրեն, լինեն ազատ: Ազատ ինչպես դուք եք «Գրեմմի» բեմում»:
Զելենսկու տեսաուղերձի ավարտից հետո ելույթ ունեցավ Ջոն Լեջենդը՝ իր Ազատ երգի կատարմամբ: Երգչին միացան նաև ուկրաինացի կատարողներ Միկա Նյուտոն, Լյուբա Յակիմչուկը և Սյուզաննա Իգիդան:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…