

Եվրամիությունը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինական մի շարք քաղաքներում կատարված վայրագությունները»: Այս մասին ասվում է ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի՝ Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Քաղաքացիական բնակչության շրջանում մեծ թվով զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման ապացույցները ցույց են տալիս ագրեսիայի դաժան պատերազմի իրական դեմքը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ։ Բուչա քաղաքում և Ուկրաինայի այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերը կներառվեն եվրոպական հողի վրա կատարված ոճրագործությունների ցանկում»,- ասված է հայտարարության մեջ։
Եվրախորհուրդը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները «պատասխանատու են այն վայրագությունների համար, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ նրանք վերահսկում էին տարածքը»։ ԵՄ-ն հավելել է, որ ռազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների համար պատասխանատուները, ինչպես նաև պետական պաշտոնյաներն ու զինվորական ղեկավարները «կենթարկվեն պատասխանատվության»:
Հայտարարության հեղինակները նաեւ նշել են, որ իրենք աջակցում են ռազմական հանցագործությունների հետաքննությանը, որը վարում է Միջազգային քրեական դատարանի դատախազը։ ԵՄ-ն նաև աջակցում է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու և պահպանելու հարցում:
Կիևի շրջանի Բուչայից ռուսական զորքերի դուրսբերումից հետո քաղաքում տասնյակ զոհված խաղաղ բնակիչների դիեր են հայտնաբերվել։ Բուչայից լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել են անկախ լրագրողները։ Կիևի իշխանությունները ռուս զինվորականներին մեղադրել են Բուչայում սպանությունների մեջ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է իր առնչությունը՝ մահացածների լուսանկարների ու տեսանյութերի հրապարակումն անվանելով «բեմադրություն»:
Աղբյուրը՝ Meduza-ի։
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…