Լրահոս 24/7
05.04.2022

«Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է». Ա. Խզմալյան

«Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է». Ա. Խզմալյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 4-ին կայացել է Եղիշե Չարենցի հոբելյանական 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Երեկոյի ընթացքում անվանի դերասանների (Մխիթար Ավետիսյան, Արթուր Ութմազյան, Սամսոն Ստեփանյան, Բաբկեն Չոբանյան, Սամվել Թոփալյան) ընթերցմամբ հնչել են Չարենցի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները: Ցուցադրվել է բանաստեղծին ու նրա ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ
քրոնիկա:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է հատվածներ հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից: Երաժշտական կատարումներով հանդես են եկել տենոր Տիգրան Մելքոնյանը, Երևանի պետական կամերային երգչախումբը։
Նշենք, որ հոբելյանական երեկոյի մեկնարկից առաջ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշի մարման արարողությունը։
Մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցն իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
«Չնայած բոլոր փորձություններին՝ Չարենցը մնաց իր հայրենիքի պաշտպանության ազատամարտիկը, իր գրչով պայքարեց հանուն արդարության ու հայրենասիրության: Չարենցի թողած գրական ժառանգությունը, խորապես ազգային լինելով, նաև համամարդկային արժեք է»,- ասել է ԲՏԱ նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը՝ հավելելով՝ նամականիշը գիտելիքների յուրօրինակ աղբյուր է, որը հատում է ժամանակի և տարածության սահմանները, դառնում մարդկանց հոգևոր և մշակութային շփման միջոց:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ սա յուրօրինակ ձևաչափ է՝ անդրադառնալու հռչակավոր մարդկանց ու իրադարձություններին՝ ևս մեկ անգամ հանրային կարևորություն տալով նրանց:
«Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է. ամփոփում է հայության և՛ հոռետեսությունը, և՛ հայրենասիրական վերելքները, և՛ բառ ու բանը՝ բառիս ամենաբարձր իմաստով: Կարծում եմ՝ ինչ էլ անելու լինենք, մենք դեռ Չարենցին մեր պարտքը տալու առիթներ ունենալու ենք»,- ընդգծել է փոխնախարարը:
Հավելենք, որ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկոն ավարտվել է «մերօրյա աղոթք»-ով՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ, որը հոտնկայս ասմունքել է ամբողջ դահլիճը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է