Սերժ Սարգսյանը կմասնակցի ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին:
Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին, հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում:
Ռոբերտ Քոչարյանի՝ հանրահավաքին մասնակցելու հարցում դեռևս հստակություն չկա: Երեկ հայտնի դարձավ, որ վերջինս սպորտով զբաղվելու ժամանակ վնասվածքներ է ստացել և տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում:














