Լրահոս 24/7

Հայաստանում էլեկտրաէներգիայի վաճառքի ոլորտը ազատականացված է․ Գ․ Բաղրամյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի վաճառքի ոլորտը ազատականացված է, ստեղծվում է մրցակցային միջավայր, արդեն 6 լիցենզավորված ընկերություն կարող է գտնել սպառողներ և առանց կարգավորվող գների վաճառել էլեկտրաէներգիա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանը նշեց՝ փետրվարի 1-ից արդեն գործարկվել է էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս շուկայում, ըստ գործող կանոնների, որոշակի ազատականացում ունենալ: Սպառողը մատակարարին ընտրելու հնարավորություն ունի:

«Արդեն ունենք առաջին «ծիծեռնակները», 1, թե 2 սպառող արդեն դուրս են եկել Հայաստանի էլեկտրական ցանցերի կարգավորման տիրույթից: Այսինքն՝ 1 սպառող ընտրել է մատակարար և իրենից է գնում էլեկտրաէներգիա՝ չկարգավորվող գներով, շուկայի կանոններով, ևս մեկ սպառող ստացել է որակավորված սպառողի կարգավիճակ և ինքնուրույն մասնակցում է իր էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը այդ էլեկտրոնային հարթակում»,-ասաց Բաղրամյանը:

Այնուհետև հանձնաժողովի նախագահը բացատրեց՝ որակավորված սպառողը շուկայում ինքնուրույն է գտնում իր էլեկտրաէներգիան, որոշակի կայանների հետ պայմանագիր է կնքում և իրականացնում առևտուր, ինքն էլ իր հաշվեկշռումն է իրականացնում շուկայում:

Այն փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնց օրենքով տրված երաշխիքային ժամկետը սպառվել է, հնարավորություն ունեն շուկայում էլեկտրաէներգիա վաճառելու՝ պայմանագրային գնով:

Հայաստանի էլեկտրական ցանցերը երկու ֆունկցիա է իրականացնում՝ բաշխում և վաճառք: Բաշխման ծառայությունը բացառիկ է: «Վաճառքն այսօր միանշանակ արդեն ազատականացված է: Ունենք շուրջ 6 լիցենզավորված ընկերություն՝ մատակարարներ, որոնք առանց կարգավորվող գների կարող են գտնել սպառողներ և վաճառել էլեկտրաէներգիա՝ պայմանագրային գներով»,-ընդգծեց Բաղրամյանը՝ հավելելով, որ հիմա վաճառքի ոլորտում մրցակցություն է ստեղծվում, մատակարարները կարող են մրցել և սպառողների խումբ ձևավորել:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

20 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

20 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago