Նավանլիի թունավորումը և 1 373 կալանավորվածները. ինչ տեղի ունեցավ Մոսկվայում

Լրագրող Ալեքսանդր Արտամոնովը Republic.ru կայքում գրում է հանգստյան օրերին Մոսկվայում անցկացված չարտոնված հանրահավաքի, Նավալնիի՝ ալերգիկ ռեակցիայով հիվանդանոց տեղափոխվելու ու առանձնակի խստությամբ կատարված ձերբակալությունների աննախադեպ թվի մասին։

Շաբաթ օրը Մոսկվայի կենտրոնում անցկացվեց չարտոնված հանրահավաք՝ ի աջակցություն Մոսկվայի քաղաքային խորհրդի պատգամավորների անկախ թեկնածուների: Մինչ այն սկսվելն արդեն իսկ պարզ դարձավ, որ ցույցը ցրվելու է ծայրահեղ խստությամբ. Ռուսաստանի հարակից շրջաններից մայրաքաղաքի կենտրոն էին բերվել Ռոսգվարդիայի (ներքին զորքերի) ուժերն ու ոստիկաններ, իսկ առաջին ձերբակալությունները սկսվել էին ցույցի մեկնարկից մի քանի ժամ առաջ:

Այնուամենայնիվ, չնայած Ռուսաստանի պատմության մեջ չլսված թվով կալանավորներին՝ 1 373 մարդ, բողոքի ցույցերը տևեցին մինչ երեկո: Տվերսկայա փողոցից հեռացված հարյուրավոր ցուցարարներ ինքնաբուխ հավաքվում էին Մոսկվայի կենտրոնական այլ մասերում և շարունակում վանկարկումները։

Քանի դեռ Մոսկվայի կենտրոնը ժողովրդական հանրահավաքների մեջ էր, ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ Ալեքսեյ Նավալնիի հետ, որն իր 30-օրյա կալանքն էր կրում այդ ցույցերի կազմակերպման համար։ Հատուկ կալանքի կենտրոնից [спецприемник – կալանքի վայր Ռուսաստանում, որտեղ պահվում են վարչական իրավախախտումների համար – թրգմ․] նրան «խիստ ալերգիկ ռեակցիայով» տեղափոխեցին Մոսկվայից հիվանդանոցներից մեկը։ Ոստիկանությունը Նավալնիի բուժող բժիշկներին և լրագրողներին թույլ չէր տալիս մուտք գործել պալատ, իսկ նախորդ գիշեր Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները բռնի ցրել էին նրան ի աջակցություն եկած մարդկանց։ Նավալնիի կողմնակիցները համոզված են, որ նրան թունավորել են:

Ցույցերը քաղաքապետարանի մոտ

Հանրահավաքի մեկնարկից առաջ հայտնի դարձավ, որ հարակից շրջաններից Մոսկվայի կենտրոն են բերվում ոստիկանության ու Ռոսգվարդիայի ջոկատներ։ Տվերսկայա փողոցում փակվեցին բոլոր խանութները, անհետացավ բջջային կապը:
Առաջինը կալանավորների համար նախատեսված մեքենայում հայտնվեց Կոնստանտին Կոնովալովը, որը ոստիկանության կողմից ձերբակալվեց Տվերսկայա փողոցում, ժամը 11-ի սահմաններում, հանրահավաքի մեկնարկից 3 ժամ առաջ` առավոտյան վազքի ժամանակ: Հետագայում պարզվեց, որ կոտրել են նրա ոտքը: Հանրահավաքի սկզբում ոստիկանությունը ձերբակալեց 60 մարդու, որոնցից շատերը պարզապես անցորդներ էին և առնչություն չունեին հանրահավաքի հետ:
Հակադրության հիմնական կետը դարձավ Ստոլեշնիկովի խաչմերուկը: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանությունը սկսեց ցուցարարներին հետ մղել դեպի Պետրովկա։ Մի քանի հոգի դաժան ծեծի ենթարկվեց:
Դրանից հետո ցուցարարները սկսեցին Մոսկվայի կենտրոնի տարբեր կետերում ինքնաբուխ գործողություններ կազմակերպել: Ժամը 19։00-ին մի քանի հազար մարդ հավաքվեց Տրուբնայա հրապարակում, որտեղ նրանց առաջ հանդես եկան քաղաքային ընտրություններին գրանցվելու մերժում ստացած թեկնածուներ Իվան Ժդանովը և Յուլյա Գալյամինան: Շուտով տարածքը լիովին շղթայվեց ոստիկանության կողմից, որը սկսեց խստորեն ցուցարարներին բերման ենթարկել: Միայն 20։00-ին Տրուբնայան դատարկվեց:
Հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը զննություններ անցկացրեց Навальный LIVE տաղավարում և «Դոժդ» հեռուստաալիքում։ «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պերեպելովին կանչեցին քննչական կոմիտե՝ որպես վկա հարցաքննության համար:
Ovdinfo.org-ի տվյալներով, ակցիայի արդյունքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 1 373 մարդ, ավելի, քան երբևէ: Կալանավորված անձանց հիմնական մասը մի քանի ժամ անց ազատ է արձակվել, նրանցից ոմանց մասով զեկույց է կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2.5 կետով (մասնակցի կողմից հավաքների ժամանակ սահմանված կարգի խախտում, տուգանք` 10 000-ից մինչև 20 000 ռուբլի), իսկ ոմանք ազատ են արձակվել առանց դրա:
Հանրահավաքի մասնակիցների ճշգրիտ թիվը անհնար է հստակեցնել, քանի որ բողոքի ցույցերը ապակենտրոնացված բնույթ էին կրում: Ոստիկանությունը հայտարարում է, որ ակցիային մասնակցել է 3 500 մարդ, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ թիվը շատ ավելի մեծ է, ինչին անուղղակի կերպով մատնանշում է կալանավորվածների քանակը: Կազմակերպիչները նշում են 25 000 մարդ:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի CivilNet

Ավելին՝ civilnet.am

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

15 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

15 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

15 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

16 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

16 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 hours ago