Լրահոս 24/7

Ղազախստանը չի ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները

Ղազախստանը չի ճանաչում Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, այս մասին հայտարարել է Ղազախստանի արգործնախարար Մուխթար Թլեուբերդին։

«Այս պահին մենք չենք ճանաչում ո՛չ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը, ո՛չ Դոնեցկի հանրապետությունը», – «Ազատության» ղազախական ծառայության հետ զրույցում ասել է Թլեուբերդին, միևնույն ժամանակ հավելել, որ Նուրսուլթանը չի պատրաստվում նաև միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի թույլ չտանք այդ պատժամիջոցների բացասական ազդեցությունը մեր տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև մեր տարածքն օգտագործվի այդ պատժամիջոցներից խուսափելու համար», – ասել է ղազախական դիվանագիտության ղեկավարը։

Մոսկվայի մերձավոր դաշնակիցը համարվող Ղազախստանը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին ձեռնպահ է քվեարկել։ Անցած ամիս էլ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա՝ «Ուկրաինա, մենք ձեզ հետ ենք» կարգախոսի ներքո։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

8 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

9 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

9 hours ago