Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռախոսազանգ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի կայքէջը:
Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա եղբայրական կապերին։ Կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա։
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը, իսկ Կացանիոտիսը ընդգծել երկու սփյուռքերի համատեղ աշխատանքի կարևորությունը։
Զրույցի վերջում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ համագործակցությանը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ձեռնարկել և իրականացնել համատեղ նախաձեռնություններ, հատկապես մշակույթի և հանրային դիվանագիտության ոլորտներում։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…