Լրահոս 24/7

ՄԻՊ-ն ընդունել է IRZ-ի հայաստանյան ծրագրերի համակարգողին

Ապրիլի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժինը:

Հանդիպմանը տեսակապով միացել է IRZ-ի Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, ում հետ քննարկվել են համագործակցային մի շարք հարցեր:

Պաշտպան Գրիգորյանը, ողջունելով միջազգային գործընկերներին, նշել է, որ IRZ-ի հետ ՄԻՊ հաստատության արդյունավետ համագործակցության փորձը ամուր հիմք է հանդիսանում համագործակցությունը զարգացնելու համար:

Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ՝ ընդգծելով Քրիստիննե Գրիգորյանի հետ արդյունավետ համագործակցության նախկին փորձը, վստահություն հայտնել խորացնելու համագործակցությունը Պաշտպանի առաքելության շրջանակում:

Օրակարգային հարցերի քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են նախկինում կազմակերպված կարողությունների զարգացման միջոցառման արդյունքների ամփոփմանը և ծրագրային համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն առնչվող մի շարք հարցերի:

Մասնավորապես՝ Պաշտպան Գրիգորյանը համագործակցային նոր ուղղությունների շրջանակում ներկայացրել է որպես կանխարգելման ազգային մեխանիզմ ՄԻՊ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման մշտադիտարկման կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ընդգծել է շտապ օգնության բժիշկների և քրեական ոստիկանության ու Պաշտպանի հաստատության աշխատակիցների համատեղ վերապատրաստումների կարևորությունը՝ միտված խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կարևորել է նոր ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո անձանց բերման ենթարկելու ինստիտուտի իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման անհրաժեշտությունը:

Ֆրանկ Հուփֆելդը, բարձր գնահատելով համատեղ իրականացված նախկին ծրագրերի ամփոփման արդյունքները, պատրաստակամություն է հայտնել ՄԻՊ աշխատակազմի հետ նախանշված նոր ուղղություններով ծրագրային համագործակցության հարցում:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

12 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

12 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

12 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

12 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

12 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

13 hours ago